Վիետնամի նախագահը դեկտեմբերի 4-6-ը կայցելի Հարավային Կորեա

Վիետնամի նախագահ Նգուեն Սյուան Ֆուկը նախագահ Յուն Սեոկ Յեոլի հրավերով դեկտեմբերի 4-6-ը պետական այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը ՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը։
Նրա խոսքով՝ Նգուեն Սյուան Ֆուկը կլինի Հարավային Կորեայի նոր կառավարության ձևավորումից ի վեր առաջին պետական հյուրը, այցն այս տարի համընկնում է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի հետ։ Նախատեսվում է, որ երկու երկրների նախագահները դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կանցկացնեն նեղ ձևաչափով հանդիպում, գագաթնաժողով և պետական ընթրիք, հայտնում է գործակալությունը։
Գրասենյակը հայտնել է, որ առաջնորդները նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը և կրթությունը, հաղորդում է Yonhap-ը:
Կարծիքներ