ԱՄՆ-ում ջանում են Փելոսիին բացատրել Տայվան նրա հնարավոր այցի հետ կապված ռիսկերը, CNN
Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչները ջանում են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտնել այն նկատառումները, որ նրա հնարավոր այցը Տայվան կհարուցի ռիսկեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հանդիպումներ են անցկացնում Փելոսիի եւ նրա անձնակազմի հետ, որոնց ընթացքում փորձում են խոսնակին հասկացնել պոտենցիալ այցի շուրջ ամբողջ իրավիճակը: Այսպես, Պենտագոնի ներկայացուցիչներն անցյալ շաբաթ, նշում Է հեռուստաալիքը, խոսնակին տեղեկացրել են Տայվանի եւ «տարածաշրջանում լարվածության սաստկաման» մասին:
Հանդիպմանը նաեւ մասնակցել են Սպիտակ տան պաշտոնյաներ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի պլանավորել եւ մտադիր չԷ հետագայում արգելել Փելոսիին այց կատարելու կղզի: Ընդհակառակը, պաշտոնյաները հուսով են խոսնակին գաղտնի համոզելու, որ ուղեւորությունը կապված Է ռիսկի հետ, իսկ նրան տարհամոզել նրանք մտադիր չեն: Հուլիսի 26-ին ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը նախազգուշացրել Է, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը կձեռնարկի պատասխան խիստ միջոցներ, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցչների պալատի խոսնակը համարձակվի այցելել Տայվան:
Անցյալ շաբաթ արեւմտյան մամուլում հայտնվել են հաղորդումներ այն մասին, որ Փելոսին մտադիր Է օգոստոսին մեկնել Տայվան: Նշվել Է, որ նա պլանավորել Էր Տայբեյում լինել տակավին ապրլին, բայց հետաձգել Է ուղեւորությունը կորոնավիրուսի պատճառով: Այն կարող Է լինել Կոնգրեսի Ներկայացուցիչաների պալատի խոսնակի առաջին այցը կղզի վերջին 25 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ