Դրական ենք գնահատել մեր ռազմավարական դաշինքի առկա բոլոր մեխանիզմների արդյունավետ աշխատանքը. Միրզոյանը՝ Լավրովի հետ ասուլիսին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր արձանագրել ենք միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Երկկողմ օրակարգի հետագա առաջմղման համատեքստում դրական ենք գնահատել մեր ռազմավարական դաշինքի առկա բոլոր մեխանիզմների արդյունավետ աշխատանքը, ներառյալ՝ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի վաղվա նիստին ընդառաջ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել մեր սերտ համագործակցության հարցերին նաև ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ ներկայումս նախագահում է Հայաստանը»,- ասաց Միրզոյանը:
Կողմերը քննարկել են նաև գործակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Կարծիքներ