Պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակարևոր մարտահրավերներից է. Փաշինյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Օրբելու փողոց 23 հասցեում շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը կներկայացվեն օտարման՝ մրցույթով գնահատված արժեքի 80 տոկոսի չափով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: «Մենք այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք երկրում, որը ոչ մի եկամուտ, արդյունք, ավելացված արժեք երկրին չի բերում: Հազարավոր օբյեկտներ, որոնք համարվում են պետական, ուղղակի չեն աշխատում կամ մաշվում են»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ պետական գույքի կառավարումն ուշադրության կենտրոնում չի պահվում:
«Հիմա այս պարագայում, երբ Երևան քաղաքում Օրբելու փողոցում ունենք 3 հա տարածք, վերլուծե՞լ ենք, որ երբ մրցույթի ենք դիմել, ինչու օտարումը տեղի չի ունեցել, և ինչն ենք փոխում, որ դա տեղի ունենա»,- հարցրել է Փաշինյանը: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով՝ պատճառը գույքի բավականին բարձր արժեքն է, և այս պարագայում մի փոքր իջեցրել են մեկնարկային գինը:
Կարծիքներ