Ուկրաինական բջջային օպերատորն արգելափակել է Ռուսաստանից և Բելառուսից ստացվող SMS հաղորդագրությունները
Ուկրաինական Kyivstar բջջային օպերատորն արգելափակել է Ռուսաստանից և Բելառուսից իր բաժանորդների համարներին եկող SMS հաղորդագրությունները։
«Տեղեկացնում ենք ձեզ, որ արգելափակել ենք Ռուսաստանից և Բելառուսից Կիևսթարի համարներին ուղարկվող բոլոր SMS հաղորդագրությունները»,- ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում:
Բջջային կապի օպերատորը նաև զգուշացրել է, որ մի շարք բնակավայրերում «էլեկտրամատակարարման երկարատև բացակայության կամ ենթակառուցվածքի որոշ հատվածների վնասման պատճառով առաջանում են գերբեռնվածություններ»։ Այնուամենայնիվ, Kyivstar ցանցը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, վստահեցրել են ընկերությունում։
Կարծիքներ