Հյուսիսային Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության օրվա առթիվ
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Կիմ Տոկ Հունը սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այս մասին հայտնում է «DPRK Today» կայքէջը։
Իր ուղերձում ԿԺԴՀ-ի վարչապետը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, որը նշվելու է հաջորդ տարի, ավելի մեծ առաջընթաց կգրանցվի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Նա Նիկոլ Փաշինյանին մեծ հաջողություններ է մաղթել սոցիալ-տնտեսական զարգացման պատասխանատու իր աշխատանքում:
Կարծիքներ