Թրասը խոստացել է ավելի հաճախ գաղտնազերծել Ռուսաստանի մասին հետախուզությունը, եթե ընտրվի վարչապետ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, ով պայքարում է իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ դառնալու համար, իսկ արդյունքում՝ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո, խոստացել է հանրությանը Ռուսաստանի ծրագրած գործողությունների մասին հետախուզական տեղեկատվությունը ավելի հաճախ կիսել միջազգային ասպարեզում։
«Ես ավելի հեռուն կգնամ որպես վարչապետ և կանեմ հնարավոր ամեն ինչ, այդ թվում՝ գաղտնազերծելով ավելի շատ հետախուզություն՝ աշխարհին ցույց տալու համար նախագահ Վլադիմիր Պուտինի մարտավարությունը: Իմ կառավարությունը ռազմավարական կերպով կօգտագործի հետախուզությունը՝ բացահայտելու ազատատենչ ժողովրդավարությունը խարխլելու և ապակայունացնելու Կրեմլի փորձերը»,- չորեքշաբթի օրը The Daily Telegraph- ում հրապարակված հոդվածում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը:
Թրասսը հավելեց, որ ինքը նման «կոշտ մոտեցում կցուցաբերի պոտենցիալ թշնամական պետությունների չարամիտ գործողությունները զսպելու համար», որոնք «սպառնում են համաշխարհային անվտանգությանը»:
Կարծիքներ