Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ալաշկերտ համայնքի գլխավոր փողոցը

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ալաշկերտ համայնքի գլխավոր փողոցը

Արմավիրի մարզպետարանը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սույն թվականի մարտ ամսին Արմավիր կատարած այցի շրջանակում լինելով Ալաշկերտ համայնքում, հանդիպելով բնակչության հետ, խոստացել էր լուծել գլխավոր ճանապարհի 1.4 կմ հատվածի հիմնանորոգման հարցը, որն ալաշկերտցիները երկար էին սպասել:

Վարչապետի այցին հաջորդած ամիսներին ապահովվել են ծրագրի իրագործմանն ուղղված փաստաթղթային հիմքերը, իսկ այժմ ասֆատապատման աշխատանքներ են ընթանում:

199 մլն ընդհանուր արժեքով ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է:

Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնում է «Հիպերնովա» ՍՊԸ-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում