Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցիներ են մահացել
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ) շրջանում ականի պայթյունի հետևանքով 2 ադրբեջանցի է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ականի պայթյունից մահացել են 1999 թվականին ծնված Իսրաիլ Իբրահիմ Հասանովը և 1987 թվականին ծնված Ամիդ Հուսեյն Հասանովը։
Կարծիքներ