Երևանի քաղաքապետարանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է բերման ենթարկվել
Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին։ Վերջինս հարցաքննվել է, գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:
Կարծիքներ