Նյու Յորքից վտարված ռուս դիվանագետները զբաղվել են հետախուզական գործունեությամբ. Փսակի
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին պնդում է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության 12 ռուս դիվանագետներ, զբաղվել են հետախուզական գործունեությամբ։ Այս վարկածը նա հնչեցրեց երկուշաբթի լրագրողների համար ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Նախ, ես կասեի, որ այսօրվա գործողությունները պատրաստվում էին մի քանի ամիս, ԱՄՆ-ը տեղեկացրել է ՄԱԿ-ին և ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությանը, որ սկսել ենք Ռուսաստանի մշտական առաքելությունից 12 հետախույզների արտաքսման ընթացակարգը, ովքեր զբաղվել են լրտեսական գործունեությամբ, ինչը բացասաբար է ազդել մեր անվտանգության վրա»,- ասել է Փսակին։
Կարծիքներ