Կոսովոյի հյուսիսում ալբանացիները դանակներով հարձակվել են սերբերի խմբի վրա

Կոսովոյի հյուսիսում ալբանացիները դանակներով հարձակվել են սերբերի խմբի վրա

Սերբերի խմբի վրա հարձակումը տեղի է ունեցել Կոսովսկա-Միտրովիցա քաղաքի հարավային (ալբանական) մասում գտնվող վարչական շենքում: Ինչպես հայտնել է Kosovo Online պորտալը, հարձակվողները ալբանացիները շշեր եւ դանակներ են օգտագործել,եւ միայն երջանիկ պատահականությամբ բանը չի հասել զոհերի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ Կոսովոյի եւ Մետոխիայի հյուսիսում գտնվող մունիցիպալիտետներից սերբ երիտասարդների խումբը ժամանել է Կոսովսկա-Միտրովիցայի հարավային հատված՝ հաշվետու փաստաթղթերը գյուղատնտեսության գործակալություն փոխանցելու համար: Ինչպես հայտնել են գործակալության աշխատակիցները, նման հաշվետվություններ ավելի վաղ փոխանցվել են ամեն տարի, սակայն նախորդ տարիներին ամեն ինչ ընթացել է առանց միջադեպերի: Սակայն այս անգամ ալբանացիների մեծաթիվ խումբը հարձակվել է սերբերի վրա՝ դանակներ ու շշեր օգտագործելով։ Հարձակվողները վանկարկել են «սպանիր սերբին»:

Հարձակման ենթարկված սերբերը ընդգծում են, որ միջադեպը տեղի է ունեցել Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերի գործերի գրասենյակի շենքում: Տուժածները վստահ են, որ միջադեպը նախապես ծրագրված է եղել։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, երբ սերբերի վրա հարձակումն արդեն ավարտվել էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում