Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ,  ընդլայնված կազմով սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:


Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն հայոց  կաթողիկոսը:

Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծել  է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդին:

Վեհափառ Հայրապետը նաև շնորհավորել է Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն։

Ժողովի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում