Ալմաթիում ձերբակալված անօրինական գործողությունների մասնակիցների թիվը գերազանցել է 2,7 հազարը

Ալմաթիում ձերբակալված անօրինական գործողությունների մասնակիցների թիվը գերազանցել է 2,7 հազարը

Ալմաթիում հակաահաբեկչական գործողության սկզբից ի վեր Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են 2748 մարդու՝ անօրինական գործողություններին մասնակցելու, թալանի և այլ հանցագործությունների համար։ Հունվարի 17-ին հաղորդվել է 2601 ձերբակալվածի մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Հակաահաբեկչական գործողության սկզբից ի վեր բերման է ենթարկվել ապօրինի գործողությունների, թալանի և այլ հանցագործությունների 2748 մասնակից։ Ընդամենը առգրավվել է 131 հրազեն և 4179 ռազմամթերք», - երեքշաբթի հայտնել են քաղաքի պարետատան մամուլի ծառայությունից։ .

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում