Ճապոնիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հունվարի 20-ին կհանդիպեն

Ճապոնիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հունվարի 20-ին կհանդիպեն

Ճապոնիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները հունվարի 20-ին բանակցություններ կվարեն «երկու գումարած երկու» ձեւաչափով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը՝ Twitter-ում ։

Խորհրդակցությունները տեղի կունենան տեսակոնֆերանսի միջոցով։ Կողմերն ի սկզբանե նախատեսում էին դեմ առ դեմ հանդիպում անցկացնել Ճապոնիայում 2021 թվականին, սակայն այդ ծրագրերը պետք է վերանայվեին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի և օմիկրոնի շտամի արագ տարածման պատճառով:

Ըստ Kyodo գործակալության՝ նախարարները ծրագրում են քննարկել երկկողմ պաշտպանական համագործակցությունը, Չինաստանի ակտիվության աճը Արևելաչինական և Հարավչինական ծովերում, ինչպես նաև ԿԺԴՀ միջուկային ծրագիրը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում