Զուգահեռ իրականությունում. Քաթարի էմիրի եղբոր կինը Նիցցայից Փարիզ արագընթաց գնացքում դարձել է կողոպուտի զոհ
Զուգահեռ իրականությունում Քաթարի էմիրի եղբոր կինը Նիցցայից Փարիզ արագընթաց գնացքում դարձել է կողոպուտի զոհ:
Փարիզ հասնելուն պես, նրանք ստուգել են ճամպրուկներն ու պարզել , որ 11 հատ Hermes բրենդի Birkin պայուսակ գողացել են, որոնց ընդհանուր արժեքը ըստ ֆրանսիական լրատվամիջոցների հասնում է մինչեւ 1 մլն դոլար:
Էմիրի հարսը դիմել է ոստիկանություն, բայց կարծես թե ապարդյուն: Կողոպտիչներին գտնել դեռեւս չի հաջողվել:
4 օրվա Փարիզ այցի համար 11 հատ Բիռկին պայուսակ վերցնե՞լ: Չտեսությունն էլ պետք է սահմաններ ունենա:
By the way, մեկ հատ Birkin պայուսակի գինը սկսում է 12.000 դոլարից: Մոդելներ կան, որոնց գինը հասնում է 200.000 դոլարի:
Կարծիքներ