Աֆղանստանում շուտով կսկսեն նոր անձնագրեր տրամադրել
Շուտով Աֆղանստանում կտրվեն փաստաթղթեր նոր՝ «Աֆղանստանի իսլամական էմիրության» նշումով: Այժմ Աֆղանստանի քաղաքացիների կողմից նախկին ռեժիմով ձեռք բերված բոլոր անձնագրերը մնում են վավեր, հայտնում է Ariana News-ը:
«Երկրում շրջանառվող անձը հաստատող քարտերն ու անձնագրերը մնում են վավեր, սակայն մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում տրվող փաստաթղթերի վրա կնշվի «Իսլամական էմիրությունը»»,- ասել է թալիբների ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիուլլահ Մոջահիդը:
Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ ցանկացած աֆղանցի, ով համապատասխան փաստաթղթեր ունի, կկարողանա անարգել լքել երկիրը:
Կարծիքներ