Սարավան-«Զանգեր» և Գորիս-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Սարավան-«Զանգեր» և  Գորիս-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար:

Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Չարենցավանի, Հրազդանի, Ծաղկաձորի տարածաշրջաններում և Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղում է ձյուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում