Փրկարարները դուրս են բերել մոտ 21 արգելափակված ավտոմեքենա
Մարտի 12-ին, ժամը 12:33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 32 կմ-ին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված հատվածում կան նաև այլ արգելափակված ավտոմեքենաներ։
Փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել արգելափակումից բեռնատարը և մոտ 20 այլ ավտոմեքենա. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
Կարծիքներ