Ավազե փոթորիկը ԱՄՆ-ում շղթայական ավտովթարի պատճառ է դարձել. կա 7 զոհ

Ավազե փոթորիկը ԱՄՆ-ում շղթայական ավտովթարի պատճառ է դարձել. կա 7 զոհ

ԱՄՆ Յուտա նահանգում ավազի և փոշու փոթորկի պատճառով 20 մեքենա է բախվել, որի հետևանքով 7 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել: CNN-ի փոխանցմամբ՝ շղթայական ավտովթարի պատճառը ավազե փոթորկի առաջացրած ցածր տեսանելիությունն է եղել:

Մի քանի հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Իշխանությունները չեն հստակեցրել վիրավորների թիվը, սակայն հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում