Մոսկվայի և Տոկիոյի հարաբերությունները լարվել են Կուրիլյան կղզիներ Միշուստինի այցի պատճառով

Մոսկվայի և Տոկիոյի հարաբերությունները լարվել են Կուրիլյան կղզիներ Միշուստինի այցի պատճառով

ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը ԱԳՆ է հրավիրել Ճապոնիայի դեսպանին և բողոք հայտնել Տոկիոյին՝ Ռուսաստանի նկատմամբ Ճապոնիայի ոչ բարեկամական քայլերի առնչությամբ: TASS գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվան Տոկիոյին կոչ է արել երկկողմ հարաբերություններում ապակառուցողական քայլերի չդիմել և ռուս-ճապոնական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բերել՝ համաձայն երկու երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների:

Հուլիսի 26-ի առավոտյան Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով մեկնել է Հեռավոր Արևելք և Սիբիր: Նախ նա այցելել է Կուրիլյան արշիպելագի Իտուրուպ կղզի:

Միշուստինի այցը դժոգհություն է առաջացրել Ճապոնիայում: Այդ երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հայտարարել է, որ Միշուստինի այցը Իտուրուպ հակասում է Ճապոնիայի կառավարության դիրքորոշմանը հյուսիսային տարածքների հարցով (այդպես են Ճապոնիայում անվանում հարավային Կուրիլյան կղզիները): Այս առնչությամբ Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ճապոնիայի արտգործնախարարություն:

Ռուսաստանն ու Ճապոնիան Կուրիլյան կղզիների հարցում տարածքային վեճեր ունեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում