Մոսկվան եւ Վիեննան քննարկում են կանոնավոր ավիաչվերթների վերականգնումը

Մոսկվան եւ Վիեննան քննարկում են կանոնավոր ավիաչվերթների վերականգնումը

Ռուսաստանը եւ Ավստրիան բանակցություններ են վարում երկրների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման շուրջ: Այդ մասին Ավստրիայում ՌԴ-ի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտնել Է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

«Դրա վերաբերյալ բանակցություններն ընթանում են առարկայական ոգով: Համաձայնեցվել Է ոչ կանոնավոր ավիափոխադրումների կատարումը մինչեւ հոկտեմբեր՝ փոխադարձ հիման վրա՝ շաբաթական մինչեւ 14 չվերթ հաճախականությամբ»,-ասել Է Լյուբինսկին, պատասխանելով հրատարակության այն հարցին, թե արդյոք բանակցություններ վարվում են Ռուսաստանի եւ Ավստրիայի միջեւ ավիահաղորդակցությունների հնարավոր բացման շուրջ: Դիվանագետը նշել Է, որ կանոնավոր ավիահաղորդակցության հնարավոր վերականգնումը նաեւ քննարկվում Է, ընդ որում մեր գործընկերների նախաձեռնությամբ, դրա հետ մեկտեղ «այն ուղղակիորեն կախված Է լինելու մեր երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրադրության դինամիկայից»:

Ռուսաստանը միջազգային բոլոր ավիաչվերթները դադարեցրել Էր 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ուղղությունների մեծ մասը, այդ թվում՝ Ավստրիա, մինչեւ այժմ անհասանելի Է մնում զբոսաշրջիկների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում