Հունգարիան առաջարկում է ՌԴ-ի մասնակցությամբ խաղաղ բանակցություններ անցկացնել Բուդապեշտում
Հունգարիայի իշխանություններն առաջարկել են Բուդապեշտում Ռուսաստանի մասնակցությամբ ցանկացած խաղաղ բանակցություններ անցկացնել՝ իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը El Pais թերթին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք նախկինում պրագմատիկ հարաբերություններ ունեինք Ռուսաստանի Դաշնության հետ։ Պատերազմի սկզբից վարչապետ Վիկտոր Օրբանը իր նախաձեռնությամբ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետն առաջարկել է Բուդապեշտը՝ խաղաղության ցանկացած բանակցության համար», – ասել է նա։
«Մենք չենք ցանկանում, որ հունգարա-ուկրաինական սահմանը դառնա զենքի մատակարարման վայր։ Մենք չենք ուղարկի և թույլ չենք տա զենքի տարանցում Հունգարիայի տարածքով»,-ասել է նա։
Կարծիքներ