ԱՄՆ-ը կտուժի, եթե հրաժարվի Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել. Թուրքիայի նախագահի խոսնակ

ԱՄՆ-ն պարտվողը կլինի, եթե հրաժարվի Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել։ Անկարան այլընտրանքներ ունի, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ֊ը՝ ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը։
Նա այսպես է մեկնաբանել մի խումբ սենատորների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված պահանջը՝ հետաձգել Թուրքիային կործանիչների վաճառքը, քանի դեռ Անկարան չի հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։
Կարծիքներ