Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է Մ-12- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։
Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հետևել է /Մ-12/- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին։
Շինարարությունն այս պահին ակտիվ փուլում է գտնվում։ Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Կարծիքներ