Մակրոնը դատապարտել է Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչությունը և աջակցություն առաջարկել ահաբեկչության դեմ պայքարում

Մակրոնը դատապարտել է Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչությունը և աջակցություն առաջարկել ահաբեկչության դեմ պայքարում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է երեքշաբթի օրը Թել Ավիվի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունը և հայտարարել Ֆրանսիայի իշխանությունների պատրաստակամության մասին՝ աջակցելու Իսրայելին ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։

«Ահաբեկչությունը կրկին հարվածել է Իսրայելին: Ես խստագույնս դատապարտում եմ այս հարձակումները: Իմ մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Իսրայելը կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության և այս չարիքի դեմ պայքարելու իմ լիակատար հանձնառության վրա»,- գրել է Մակրոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում