«Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան բյուրոն դադարեցնում է աշխատանքը

«Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան բյուրոն դադարեցնում է աշխատանքը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան բյուրոն դադարեցնում է աշխատանքը: Այս մասին հայտարարություն է տարածել մեդիաընկերությունը:

Ըստ հաղորդագրության՝ մարտի 4-ին Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությունը Մոսկվայի արբիտրաժային դատարան դիմում է ներկայացրել մեդիաընկերության շահերը ներկայացնող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան սահմանափակ պատասխանատվության ընկերությունը պարտադիր կարգով սնանկ ճանաչելու պահանջով:

Նշվում է, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բյուրոն Մոսկվայում բացվել է 1991 թվականին, Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրավերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում