Պատրիարք Կիրիլը մառախուղի պատճառով չի կարող վայրէջք կատարել Օրյոլում

Պատրիարք Կիրիլը մառախուղի պատճառով չի կարող վայրէջք կատարել Օրյոլում

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին փոխադրող ինքնաթիռը եղանակային պայմանների պատճառով չի կարող վայրէջք կատարել Օրյոլի օդանավակայանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Օրյոլի և Բոլխովի միտրոպոլիտ Տիխոնը՝ Կազանի Աստվածամոր սրբապատկերի եկեղեցու օծման ծեսից առաջ, որին պետք է մասնակցի հայրապետը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ -ի թղթակիցը, կիրակի առավոտյան ուժեղ մառախուղ է Օրյոլում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում