Եվրամիությունը մեկնաբանել է Վենեսուելայից իր դեսպանի արտաքսումը
Եվրամիությունը ափսոսում է Վենեսուելայի իշխանությունների՝ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարին անցանկալի անձ հայտարարելու որոշման համար և կոչ է անում վերանայել այս որոշումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ԵՄ մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«ԵՄ-ն խորապես ափսոսում է այս որոշման համար, ինչը միայն կհանգեցնի Վենեսուելայի հետագա մեկուսացմանը: Մենք կոչ ենք անում վերանայել այս որոշումը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ Վենեսուելան կկարողանա հաղթահարել շարունակվող ճգնաժամը միայն բանակցությունների ու երկխոսության միջոցով:
Կարծիքներ