Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին
Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը, ով եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ կոշտ վայրէջք կատարած ուղղաթիռում, երկու անգամ կարողացել է կապի դուրս գալ և հայտնել ինքնազգացողության վատ լինելու մասին:
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։
«Դեպքի սկզբում ես կարողացա երկու անգամ շփվել Թավրիզի ուրբաթօրյա իմամի հետ, և նա ասաց, որ իրեն լավ չի զգում, այնուհետ լսելի էր շտապօգնության մեքենաների աղմուկը, հետո կապի դուրս գալ չի հաջողվել», - ասել է Սաֆարին Իրանի պետական IRIB հեռուստաալիքի եթերում:
Կարծիքներ