Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ շրջանառվող գրիպի շտամի մասին

Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ շրջանառվող գրիպի շտամի մասին

Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք, սակայն ունենք աշխատանքի հստակ մեթոդ և գծագրված մեխանիզմ, ըստ որի՝ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման: Այդ մասին Ֆեյսբուքում տարածված տեսանյութում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակին և կրթական պրոցեսի կազմակերպմանը:

Դիմելով հասարակությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման, և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիք կլինի որոշումներ կայացնել ընդհանուր դասապրոցեսի մասով, դա կարվի:

Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա Ավանեսյանը հորդորել է օր առաջ պատվաստվել:

«Այսօր շրջանառվող գրիպի շտամը Ա տիպի շտամ է և բավականին ագրեսիվ է: Դրա պատվաստանյութում առկա հակամարմինները, վստա՛հ եղեք, պաշտպանական շերտ կձևավորեն, և չեք վարակվի այս տարվա ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում թեթև ախտանշաններ կլինեն»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում