Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Կարծիքներ