Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել պաշտպանական բյուջեների 50%-ով կրճատման շուրջ

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ պայմանավորվել ռազմական ծախսերը 50 տոկոսով կրճատելու շուրջ. հետագայում դրան կարող է միանալ Պեկինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Մենք կարող ենք համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ: Մենք դեմ չենք, ինձ թվում է, որ դա լավ գաղափար է: ԱՄՆ-ն 50 տոկոսով կկրճատի (ռազմական ծախսերը): Մենք էլ կկրճատենք դրանք: Դե իսկ ՉԺՀ-ն հետո կմիանա, եթե ցանկանա», - ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան գաղափարը:
«Առաջարկը լավն է, մենք պատրաստ ենք այս հարցի շուրջ քննարկումների», - եզրափակել է Ռուսաստանի նախագահը։
Կարծիքներ