Աճյունների որոնումն այսօր մեկ ջոկատով իրականացվում է Մատաղիսի ուղղությամբ․ԱՀ ԱԻՊԾ
2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Մարտակերտի շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը՝ վերջին տվյալներով 1615 է:
Կարծիքներ