«Ղարաբաղում իրավիճակի սրումը արևմտյան միջամտության արդյունք էր». ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ողբերգական և անսպասելի սրումը հետևանք է այլ երկրների ներքին գործերին արևմտյան երկրների անպատասխանատու միջամտության»․ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
«Մի կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի երեկվա ողբերգական և անսպասելի սրումը, մյուս կողմից՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ՄԱԿ-ում կոստյումային չարաճճիությունները, ի վերջո, հետևանք են նույն երևույթի. այն է՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ արևմտյան պետությունների անշնորհք և անպատասխանատու միջամտությունը այլ երկրների և ժողովուրդների ներքին գործերին: «Բաժանիր, որ նվաճիր» սկզբունքը երեկ չի հորինվել և շարունակում է գերիշխել Արևմուտքի արտաքին քաղաքականության վրա», - գրել է Կոսաչևը իր Telegram ալիքում։
Կարծիքներ