ԲԴԽ նախագահ չի ընտրվել. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ԲԴ Խորհրդի նախագահ չի ընտրվել։
«ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել: Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը:
Տեղեկացնում ենք, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց: Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը»:
Կարծիքներ