Հնդկաստանը նոր սերնդի հակատանկային հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել
Հնդկական Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) շաբաթ օրը երկրի ռազմաօդային ուժերի ուղղաթիռից Sant (Stand-off Anti-Tank) հակատանկային հրթիռի հաջող փորձնական արձակում է իրականացրել: Հնդկաստանի կառավարության մամուլի ծառայությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ փորձարկումներն անցկացվել են Ռաջաստհան նահանգի Պոկհարան հրաձգարանում:
«Հրթիռը հագեցած է ինքնանշանավորման ամենաժամանակակից գլխիկով, որն ապահովում է անվտանգ հեռավորությունից ընկնելու բարձր ճշգրտություն։ Զենքը կարող է ոչնչացնել թիրախները մինչև 10 կմ հեռավորության վրա»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Տեսանյութը՝ այստեղ
Կարծիքներ