Թուրքիան շարունակում է հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ ջանքերը. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Եգիպտոս կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Անկարան շարունակում է հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ ջանքերը։
Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Haber հեռուստաալիքը։
Հացահատիկի գործարքի ժամկետը լրացել է մարտի 18-ին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան երկարաձգում է համաձայնագիրը 60 օրով։ Մինչ այդ, գործարքը երկարաձգվել էր 120 օրով։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան այդ թեմայով շարունակում է համագործակցել ՄԱԿ-ի հետ։ Նա հաստատել է, որ Մոսկվան թույլ է տվել երկու ամսով երկարաձգել գործարքը։
«Այսօր նախորդ համաձայնագրի վերջին օրն է։ Մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որպեսզի մեխանիզմը երկու ամիս հետո կանգ չառնի»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ստամբուլում արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել:
Գործարքը ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:
Ստամբուլում հուշագիր է ստորագրվել նաև Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի միջև, որը ենթադրում է կազմակերպության պարտավորությունները՝ համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման սահմանափակումները վերացնելու հարցում:
Կարծիքներ