Զինվորները մասնակցել են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի ծառատունկին. Ռոմանոս Պետրոսյան

Զինվորները մասնակցել են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի ծառատունկին. Ռոմանոս Պետրոսյան

Համապետական ծառատունկի ամենակարևոր մասնակիցները՝ մեր զինվորները։ Գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

Միասին ծառ տնկեցինք` ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների։

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ:

Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են առաջնագծում։

Այս ծառատունկը ևս մեկ առիթ է վերահաստատելու, որ մենք անսասան ենք հայրենիքի ամրապնդման ու ամուր հիմքերով պետականության կառուցման մեր քայլերի մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում