Ալժիրում անտառային հրդեհների հրկիզման կասկածանքով 30 մարդ է ձերբակալվել

Ալժիրում անտառային հրդեհների հրկիզման կասկածանքով 30 մարդ է ձերբակալվել

Ալժիրում 30 մարդ է ձերբակալվել երկրի հյուսիսում անտառները հրկիզելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է en-Nahar հեռուստաալիքը՝ հղում անելով ազգային ժանդարմերիայի հայտարարությանը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ 30 անձինք ձերբակալվել են հետաքննության արդյունքներով, նրանք կասկածվում են 14 նահանգներում անտառների հրկիզումներ կազմակերպելու մեջ։ Ձերբակալվածներից 7-ը «Կաբիլիայի տարածաշրջանի ինքնորոշման շարժման» անդամներ են, որոնց Ալժիրի իշխանությունները համարում են ահաբեկիչ։

Օգոստոսի 10-ին վարչապետ Այման Բենաբդերահմանը հայտարարել էր, որ անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 42-ի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում