10 փաստ Եղիսաբեթ թագուհու մասին, որոնք շատ քիչ են բացահայտված.
Որքան կարդում, այնքան շատ և նոր բաներ ես բացահայտում թե՛ թագավորական ընտանիքի, թե՛ թագուոհւ մասին: Այսօր կխոսենք այն փաստերի մասին, որոնք այդքան էլ հայտնի չեն հասարակությանը Եղիսաբեթ թագուոհւ մասին:
Նրան ցանկանում էին անվանել Վիկտորյա
Եղիսաբեթ թագուհին 3 անուն ունի՝ Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա: Բոլորը նրա հարազատների անուններն են: Ծնվելուց հետո հայրը ցանկանում էր նրան անվանել Վիկտորյա, սակայն վերջին պահին փոխեց որոշումը՝ համարելով դա ավելորդ:
Առաջին հրապարակային ելույթը արել է 14 տարեկանում
1940 թվականի հոկտեմբերի 3-ին առաջին անգամ հանդես է եկել BBC-ի ռադիոյում:
Ունի բեռնատարի վարորդի որակավորում
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկանց օգնելու ցանկություն է հայտնել: 1945 թվականի փետրվարին սկսել է սովորել բեռնատար մեքենա վարել:
Ամուսնու հետ ծանոթացել է 8 տարեկանում
Եղիսաբեթն առաջին անգամ ամուսնուն տեսել է Արքայական ծովային ակադեմիայում, որտեղ հայրը՝ Ջորջ VI-ը, քրոջ և իր հետ այցելության էր գնացել ծառայողներին: Այդ ժամանակ Եղիսաբեթը 8 տարեկան էր, իսկ ապագա ամուսինը՝ 13: Բայց նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ 5 տարի հետո: Դա սեր էր առաջին հայացքից:
Նրա ամուսինը Ռուսաստանի կայսր Նիկոլա Առաջինի սերնդից է
Արքայազն Ֆիլիպի հայրը ՝ արքայազն Անդրեյը, պատկանում էր Հունաստանում տիրող Գլաքսբուրգների դանիական պալատին, իսկ Ֆիլիպի մայրը՝ արքայադուստր Ալիսը, պատկանում էր Բաթտենբերգի ընտանիքին։ Նա ռուս ցար Նիկոլայ I-ի թոռնուհին էր և Ալեքսանդրա Ֆյոդորովնայի դուստրը՝ Նիկոլայ Երկրորդի կինը:
Թագուհի դարձավ 25 տարեկանում
Եղիսաբեթ Երկրորդը հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագուհի 1952-ի փետրվարի 6-ին՝ իր հոր՝ Ջորջ VI-ի մահից հետո: Այդ ժամանակ նա ընդամենը 25 տարեկան էր: Չնայած հիշում ենք, որ Վիկտորյա թագուհին գահը ժառանգել է 18 տարեկանում:
163 սմ է թագուհու հասակը
Նրա հասակը մի շարք վեճերի առիթ է: Թագուհին չի էլ թաքցնում, որ առանց բարձրակրունկների իր հասակը 163 սմ է:
Այգեգործությամբ է զբաղվում
Այգեգործությամբ զբաղվում է 2009 թվականից: Ավելին՝ այս հոբբին հայտնվեց այն բանից հետո, երբ նա որոշեց հրաժարվել ձիավարության դասերից իր տարիքի պատճառով:
Նրա անունով վարդ կա
«Եղիսաբեթ թագուհի» կոչվող մի շարք վարդեր ստեղծվել են Վալտեր Լամերտսի կողմից 1954 թվականին: Դրանք բաց վարդագույն ծաղիկներ են՝ 150-305 սմ բարձրությամբ և 75-90 սմ լայնությամբ, որի վրա փշեր գրեթե չկան:
Շատ է սիրում պարել
Այս պահին չգիտենք՝ կարողանում է պարել, թե ոչ, բայց երիտասարդ ժամանակ պարելը նրա գլխավոր հոբբիներից մեկն էր:
Կարծիքներ