Դիտարկվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ․ Աննա Նաղդալյան
Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ողբերգական իրադարձության և դրա հետևանքների վերացման կապակցությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։
Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ։
Կարծիքներ