Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն մտաիդր Է ավելացնել կորոնավիրուսի թեստերի թիվը մարզիկների շրջանում

Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն մտաիդր Է ավելացնել կորոնավիրուսի թեստերի թիվը մարզիկների շրջանում

 

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են ավելացնել մարզիկների շրջանում կատարվող կորոնավիրուսի թեստերի թիվն սկզբնական պլանի համեմատությամբ: Այդ մասին մարտի 9-ին Nikkan Sports հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոն: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հրապարակված մրցումների անցկացման կանոնների համաձայն՝ ատլետները պետք Է թեստ հանձնեն չորս օրը մեկ անգամից ոչ ուշ: «Մենք պետք Է քննենք այդ թվի ավելացման հնարավորությունը»,- ասել Է Հասիմոտոն: Պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստավորման պարբերականությունը, կանոնների համաձայն, կախված կլինի մարզաձեւից եւ մրցումների կարգացուցակից: Ստուգումները ենթադրվում Է իրականացնել մասնագիտացված լաբորատորիայում Օլիմպիական կամ Պարալիմպիական ավանի տարածքում: Եթե մարզիկն ապրում Է այդ օբյեկտներից դուրս, նա պետք Է օգտվի տրամադրված հատուկ տրանսպորտից՝ անալիզներ անելու համար: Թեստերի արդյունքներին հետեւել կարելի կլինի սմարթֆոնի համար հատուկ հավելվածի միջոցով: Վարակում հայտնաբերվելու դեպքում մյուս ատլետներին տեղեկացումը կիրականացվի անհապաղ ախտահարվածների հետ շփուների հսկման համար այլ հավելվածի միջոցով, որը չի պահպանում անձնական տվյալները, այլ սոսկ նախազգուշացնում Է պոտենցիալ ռիսկի մասին: Այն Ճապոնիայում օգտագործվում Է անցյալ տարվա ամռանից եւ պարտադիր Է նրանց շրջանում, ովքեր կգան Տոկիո Օլմպիադայի: Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվգականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով եւ այժմ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում