ՀՖՖ մրցավարական բաժինը մեկնաբանել է «Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները
ՀՖՖ Մրցավարական բաժնի փորձագետները մեկնաբանել են երեկ՝ հուլիսի 6-ին կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները:
44-րդ րոպե
Տուգանային հարված նշանակելուց հետո մրցավարը մոտենում է խախտման տեղին, բայց իր գործողություններով և ժեստերով ցույց չի տալիս, որ խաղը պետք է վերսկսվի սուլիչով: «Նոան» արագ վերսկսում է խաղը, ինչը թույլատրվում է Խաղի Կանոններով:
54-րդ րոպե
Հարվածի պահին «Շիրակի» ֆուտբոլիստը գտնվում է խաղից դուրս վիճակում: Երբ դարպասապահը հետ է մղում գնդակը, հարձակվողը, գտնվելով խաղից դուրս վիճակում, առավելություն է ստանում և գոլ է խփում: Մրցավարն այս դրվագում ճիշտ է գործում՝ չարձանագրելով գոլը:
74-րդ րոպե
«Շիրակ» թիմի ֆուտբոլիստը, փորձելով տիրել գնդակին, զրկում է «Նոա» թիմի խաղացողին գոլ խփելու ակնհայտ հնարավորությունից: Համաձայն Խաղի Կանոնների՝ այս խախտման համար մրցավարը զգուշացնում է «Շիրակի» ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից:
79-րդ րոպե
«Շիրակի» պաշտպանն ակնհայտորեն կոպիտ է խաղում՝ կանգնելով մրցակցի ոտնաթաթին: Համաձայն Խաղի Կանոնների՝ նմանատիպ խախտումը պետք է պատժվի դեղին քարտով: Մրցավարը զգուշացնում է «Շիրակ» թիմի խաղացողին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից:
Կարծիքներ