Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը սարքեցիք Հիրոսիմա և Նագասակի, ոչ մեկը մոտ գալ չէր ուզում. Փաշինյանը` գյուղապետին
ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ գյուղացիների համար ավելի լավ լինի։ Մենք ուզում ենք, որ գյուղը զարգանա:
Այս մասին Տավուշի մարզ այցելության ժամանակ Ոսկեպարի բնակիչների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կարող ենք բերել էս տները նորոգել, ոսկեջրել, բայց գյուղը շարունակի անկում ապրել։ Մեկը պետք է գա, հյուրատուն դնի, բիզնես դնի, ժողովրդի խանդն էլ շարժվի»,– մանրամասնել է վարչապետը:
Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանի դիտարկմանը, թե իրենց մոտ այդպես էլ ներդրումների նպատակով ոչ ոք չեկավ, ՀՀ վարչապետը պատասխանել է.
«Դե, որովհետև մեր մի շարք գործընկերների աջակցությամբ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը սարքեցիք Հիրոսիմա և Նագասակի, էլ ոչ մեկը մոտ գալ չէր ուզում։ Անունը լսում էին, ձեռքերը դող էր ընկնում»։
Կարծիքներ