Գերմանիայի իշխանությունները Telegram-ի դեմ դատական գործընթաց են սկսել
Գերմանիայի իշխանությունները դատական գործընթաց են սկսել Telegram-ի դեմ, որի հետեւանքով հաղորդագրությունների հավելվածի օպերատորները կարող են տուգանվել այն օրենքների չկատարման համար, որոնք սոցիալական ցանցերից պահանջում են վերահսկել իրենց օգտագործողների գործողությունները, հայտնում է Reuters-ը:
Der Spiegel-ը հայտնում է, որ պաշտոնատար անձինք կարծում են, որ Telegram հավելվածի օգտագործումը հասել է մի շեմի, երբ դրան կարելի է վերաբերվել նույն կերպ, ինչ Facebook-ին, Twitter-ին եւ TikTok-ին, երբ խոսքը վերաբերում է գերմանական իշխանությունների հետ համագործակցության անհրաժեշտությանը:
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը հաստատել է, որ իշխանությունները նամակ են գրել Արաբական Միացյալ Էմիրություններում Telegram- ի օպերատորներին, որ նրանք չեն տրամադրել բողոքներ ներկայացնելու ալիք եւ Գերմանիայում կոնտակտային անձ: «Ընկերությունն այժմ պատասխանելու հնարավորություն ունի»,- Բեռլինում լրագրողներին ասել է մամուլի քարտուղար Ռաբեա Բոեննիգհաուզենը:
Der Spiegel-ը հայտնել է, որ ընկերությանը կարող են մինչեւ 5,5 միլիոն եվրո տուգանքներ սպառնալ, եթե չբավարարի պահանջները:
Գերմանիայի խորհրդարանը 2017-ին ընդունել է Ցանցին ներկայացված պահանջների մասին օրենքը՝ նպատակ ունենալով ապահովել երկրի ազատ խոսքի սահմանափակումները, ներառյալ՝ Հոլոքոստի ժխտման վաղեմի արգելքը ինտերնետում:
Հակառակորդները պնդում էին, որ օրենքը ազատ խոսքը ճնշելու վտանգ է ստեղծում:
Կարծիքներ