Շարունակո՞ւմ եք արդյոք Պուտինին մարդասպան համարել․ հարց Բայդենին

Շարունակո՞ւմ եք արդյոք Պուտինին մարդասպան համարել․ հարց Բայդենին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է արժանի մրցակից, խելացի և կոշտ քաղաքական գործիչ:

«Ես արդեն հանդիպել եմ նրա հետ։ Նա խելացի է, կոշտ, և ես կասեի, որ նա արժանի մրցակից է», – ասել է Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

ԱՄՆ նախագահը հրաժարվել է ուղիղ պատասխանից ՝ շարունակո՞ւմ է արդյոք նա Պուտինին մարդասպան համարել։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում լրագրողները Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարին պատմել են, որ Պուտինը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ծիծաղել է այն բանից հետո, երբ նրան ասել են, որ Բայդենն իրեն մարդասպան է անվանել:

ԱՄՆ-ի նախագահից ճշտել են, թե արդյո՞ք նա շարունակում է Ռուսաստանի առաջնորդին «մարդասպան» համարել։ Բայդենը ծիծաղելով ասել է. «Ես էլ եմ ծիծաղում»։ «Նրանք, ըստ էության, ես… Դե, լսեք, ես նկատի ունեմ, որ նա հստակ հասկացրել է, որ …»։

«Պատասխանը հետևյալն է. ես կարծում եմ, որ նախկինում նա, ըստ էության, ընդունել է, որ ունեցել է որոշակի բաներ, որոնք նա կարող էր անել կամ արել է», – ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:

Բայդենը հավելել է, որ մտադիր է Ժնևում կայանալիք հանդիպմանը Պուտինին ներկայացնել ռուս-ամերիկյան հնարավոր համագործակցության ոլորտները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում