«Զենք․ պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդես` Պատմության թանգարանում
«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված «Զենք․ պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսին ներկայացված են պատմության թանգարանի զենքի հավաքածուի արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ դաշույններ և սրեր:
Շնորհակալություն հայտնելով պատկերասրահի տնօրինությանը ցուցահանդեսի կազմակերպման համար՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է ներկաներին զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, կարևորել ցուցադրության դերը հանրության լայն շրջանակներին հայկական բանակի պատմության ներկայացման գործում։
Կարծիքներ