Արցախի նախագահն ու Դավիթ Տոնոյանը հանդիպել են

Արցախի նախագահն ու Դավիթ Տոնոյանը հանդիպել են

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական  ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում