Հնդկաստանն ու Չինաստանը կարող են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հնդկաստանը և Չինաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների ցուցակին։
«Մենք այժմ շահագրգռված ենք անվտանգության երաշխավորներով: Մենք առաջարկում ենք Չինաստանին դառնալ անվտանգության երաշխավոր, առաջարկում ենք Թուրքիային: Կարծում եմ, որ եթե Հնդկաստանը ցանկանում է միանալ անվտանգության երաշխավորների ցանկին, իհարկե, մենք ուրախ կլինենք հրավիրել Հնդկաստանին։ Հնդկաստանը շատ հզոր պետություն է աշխարհում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ևս մեկ անգամ կրկնել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել ցանկացած թեմա։
«Ես հիմա պատրաստ եմ Պուտինի հետ անհատական հանդիպմանը, ցանկացած պահի պատրաստ եմ հանդիպման, պատրաստ եմ քննարկել ցանկացած թեմա, բայց Ռուսաստանի նախագահի հետ»,- ասել է նա։
Չորեքշաբթի օրը Զելենսկին ասել էր, որ պատրաստ է անվտանգության հարցերը քննարկել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության հարցերի շուրջ հանդիպում անցկացնելուց հետո այն երկրների հետ, որոնք կհամաձայնեն դառնալ երաշխավորներ։ Այդ երկրների թվում Զելենսկին նշել է ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Իսրայելը։
Կարծիքներ